.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում. ԱԺ նախագահ
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ասաց, որ այսօր Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կանդրադառնան այս հարցին։
«Այդպիսի հարց չկա, որ մենք չենք քննարկելու, որովհետև Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը Ռուսաստանն է»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։