.jpg)
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու «դատավարությունը»
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։
Այսօրվա նիստին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, փաստաբանները պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Մեղադրող դատախազը պահանջել է դատարանից՝ անփոփոխ թողնել խափանման միջոց կալանքը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որի ժամանակ կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։
Ադրբեջանը, այսպիսով, ցանկանում է տպավորություն թողնել, իբրև «բաց դատավարության» ընթացքում «հավատարիմ է մնում» իրավական ընթացակարգերին ու նաև պատրանք ստեղծել, իբրև քննարկում է նաև առևանգված ու ապօրինաբար Բաքու տեղափոխված և անօրինականորեն կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խափանման միջոցը փոխելու հարցը։