Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-ամյակը
21/01/2025 10:21

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-ամյակը

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է։ Նա նշում է ծննդյան 36-ամյակը:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 12 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Aysor.am-ը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին՝ ցանկանալով միայն հաղթական գոլեր ու նոր նվաճումներ։