Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության մասին
21/01/2025 13:14

Իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված. Ջուլհակյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության մասին

Մարդու իրավունքների հարցերով  մշտական հանձնաժողովի նախագահն արդեն այդ մասով հանդես է եկել հայտարարությամբ, իսկ ի՞նչ տեսակետ ես կարող եմ ունենալ գերեվարված անձանց հետ կապված, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը, ասաց  ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Ո՞նց եք պատկերացնում, ես պետք է պատմե՞մ, թե ինչ են անում ՀՀ իշխանություններն այդ մասով»,-արձագանքեց պատգամավորը։

Գերիների վերադարձի հարցն արդյո՞ք ընդգրկված է «Խաղաղության պայմանագրում»՝ Ջոլհակյանը հորդորեց դրա վերաբերյալ հարցերն ուղղել ԱԳՆ-ին։