Աշոտ Մովսիսյանը, Արմեն Բաբայանը, Գոռ Աբգարյանն ու Ներսես  Ներսիսյանն ազատվեցին պարտադիր զինովրական ծառայությունից. կզբաղվեն գիտական գործունեությամբ
23/01/2025 11:45

Աշոտ Մովսիսյանը, Արմեն Բաբայանը, Գոռ Աբգարյանն ու Ներսես Ներսիսյանն ազատվեցին պարտադիր զինովրական ծառայությունից. կզբաղվեն գիտական գործունեությամբ

 Այսօր կառավարությունը Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշված է՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Ակնկալվում է, որ «Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին  Գոռ Արշավիրի Աբգարյանը  և Ներսես Հրաչյայի Ներսիսյանը։ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

«Գոռ Արշավիրի Աբգարյանին և Ներսես Հրաչյայի Ներսիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: