.jpg)
24/01/2025 17:04
Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»
Ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը վերադարձել է «Փյունիկ»:
Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հարոյանի նախորդ թիմը Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ է ունեցել 2024 թվականի փետրվարից։
2021 թվականից Հարոյանը հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի ավագը։