Վաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը՝ «Anora»-ն, նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում
24/01/2025 10:36

Վաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը՝ «Anora»-ն, նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» հավակնորդների ցուցակում է:

Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը 6 անվանակարգ է ապահովել «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը, այդ թվում, գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ցանկը ներառում է նաև «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերը:

Վաչե Թոմասյանի և Կարեն Կարագուլյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը՝ «Anora»-ն, նոմինացվել է Օսկարի վեց անվանակարգերում