.jpg)
Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը թե՛ Մեծ Հայրենականի հաղթանակի, թե՛ Լենինգրադի պաշտպանության գործում
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը պատմական կարևոր փաստերի է անդրադարձել․
«1944 թվականի հունվարի 27-ը պատմական է Մեծ Հայրենական պատերազմի տարեգրության մեջ։ Ամբողջությամբ վերացվեց Լենինգրադի շրջափակումը։
Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը թե՛ Մեծ Հայրենականի հաղթանակի, թե՛ մասնավորապես Լենինգրադի պաշտպանության գործում։
Ամբողջ թիկունքի ապահովումը ղեկավարում էր Անաստաս Միկոյանը, Էրմիտաժի էքսպոնատների պահպանումն ու տեղափոխումը ղեկավարում էր աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին, ծովային հրամանատարությունն իրականացնում էր ծովակալ Հովհաննես Իսակովը, իսկ Լենինգրադի երկինքը պաշտպանում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը։
Փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։