.jpg)
Անցյալի հաղթանակները կրենք մեր հոգում, ամրանանք, որ հնարավորություն ունենանք դավաճանից ազատվել ու նոր հաղթանակներ կերտել․ Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
«Մեր ազգի ու բանակի միակ պրոբլեմն իշխանության ղեկին գտնվող այս հանցախումբն է, որն իր ատելությունն ամեն օր սփռում է բանակի վրա, զինվորի վրա, չի թողնում, որ բանակն իր արժանապատվությունը վերականգնի»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա շեշտեց՝ բանակին իր անցած ուղին ու արժանապատվությունը վերականգնել այս իշխանությունները չեն թողնում մի պատճառով՝ իրենց սարսափի ու հետապնդած նպատակների․
«Որովհետև սարսափում են բանակից։ Այդ բանակն է պահել, պահպանել մեր 40 000 քառակուսի կիլոմետրից ավելի հայրենիքը, իսկ իրենք նրա համար են եկել ու նրա համար են այստեղ, որ այդ ամենը քանդեն, քայքայեն, խարխլեն ու նույնիսկ հնարավորություն չտան վերականգնելու։ Նրանց միակ նպատակն ու ծրագիրը դա է»։
Աննա Մկրտչյանը նաև մաղթանք հղեց՝ ամրանալ ոգով ու ազատվել դավաճաններից․
«Մեր անցյալի հաղթանակները մեր հոգու մեջ կրենք, ամրանանք դրանցով, որ հնարավորություն ունենանք դավաճանից ազատվելու, ինչն իր հետ, վստահաբար, բերելու է նոր կամք ու հաղթանակներ»։