ՀՀ իշխանությունը բավարար աշխատանք չի կատարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ վերադարձնելու համար. Հարցում
29/01/2025 13:56

ՀՀ իշխանությունը բավարար աշխատանք չի կատարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ վերադարձնելու համար. Հարցում

«Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը: Ըստ Ձեզ ՀՀ իշխանությունը կատարո՞ւմ է բավարար աշխատանք նրանց Հայաստան հետ վերադարձնելու համար» GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 39.0%-ը պատասխանել է՝ միանշանակ ոչ։

«Ավելի շուտ ոչ» պատասխանն է տվել քաղաքացիների 17.9%-ը։

5.6%-ն է միանշանակ համոզված, որ ՀՀ իշխանությունը կատարում է բավարար աշխատանք, նրանց Հայաստան վերադարձնելու համար։ 11.9%-ն էլ «ավելի շուտ այո» պատասխանն է տվել։