Իսպանական ակումբը որոշում է կայացրել Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ
29/01/2025 22:10

Իսպանական ակումբը որոշում է կայացրել Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ

Նաիր Թիկնիզյանը ձմռանը չի տեղափոխվի «Սևիլիա». իսպանական ակումբը դադարեցրել է բանակցությունները «Լոկոմոտիվի» հետ և չի պատրաստվում հունվարին առաջարկ անել պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է РБ Спорт-ը։

Ակումբները երկար ժամանակ կապի մեջ են եղել, բայց «Սևիլիան» այս պահին պատրաստ չէ ձևակերպել տրանսֆերը։ Հնարավոր է, որ կողմերը ամռանը վերսկսեն բանակցությունները։

Նախկինում հաղորդվում էր, որ մոսկովյան ակումբում պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից միայն 6-7 մլն եվրոյի դիմաց։ Անդալուզյան ակումբը ներկայումս ֆինանսական խնդիրներ ունի, և տրանսֆերային բյուջեն սահմանափակ է:

2024/2025 մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։