.jpg)
«ԵԱՏՄ-ին մասնակցությունը իրական օգուտներ է բերում երկրներին»․ Ռուսաստանի դեսպանը՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ փոխգործակցության մասին
Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ԵԱՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության մասին հարցին։
«Ռուսական կողմի դիրքորոշումը այս հարցի շուրջ հայտնի է, այն արդեն հայտարարված է։ Մենք բարձր ենք գնահատում այն փոխգործակցությունը, որը կա Ռուսաստանի և Հայաստանի միջև եվրասիական ինտեգրացիայի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում մասնակցությունը մեր երկրներին ու ժողովուրդներին իրական օգուտներ է բերում։ Մենք պատրաստ ենք շարունակել ամեն կերպ զարգացնել մեր հայ գործընկերների հետ այն գործընթացները, որոնք բավականին հաջող ընթանում են ԵԱՏՄ-ի շրջանակում»,- ասել է Ռուսաստանի դեսպանը: