Քաղաքական ուժերին, քաղհասարակությանը կոչ ենք անում արտահայտել դիրքորոշում․ Իրավապաշտպանները՝ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու մեղադրանքով արցախցի գիտնականին կալանքի տանելու մասին
01/02/2025 21:37

Քաղաքական ուժերին, քաղհասարակությանը կոչ ենք անում արտահայտել դիրքորոշում․ Իրավապաշտպանները՝ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու մեղադրանքով արցախցի գիտնականին կալանքի տանելու մասին

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարությունը․

«Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։

Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։

Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»։