.jpg)
Մեր բանակի ատամները թափվելու են, քանի սրանք իշխանության են. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)
Մեկ տարի առաջ ՊՆ հարցում եմ ուղարկել՝ «փառքի անկյունները, որ հանել եք, պատրաստվու՞մ եք վերանորոգել, ե՞րբ եք պատրաստվում ավարտել այդ աշխատանքները»։ Պատասխանել էին, որ 2024 թվականին կանեն այդ աշխատանքները, 2025 թվականի հունվարին դարձյալ հարցում եմ ուղարկում՝ ի՞նչ է արվել մեկ տարի անց, պատասխանում են՝ 2024 թվականին այդ ծրագրերի համար գումար չի ծախսվել, այսինքն՝ մեկ տարի ոչինչ չեն արել, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորն ավելացրել է նաև․ «Միտումնավոր են անում․ զինվորի համար իր զորամասում հերոսը Մոնթեն չպետք է լինի։
2021 թվականից աղմուկ բարձրացրինք, որ ՊՆ կայքից հեռացվել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, ամեն տարի խոստանում են վերականգնել՝ ասելով, թե տեխնիկական խնդիրներով է պայմանավորված, մինչև այսօր չեն վերականգնել։ Նույնն է, թե մարդն իր ծննդականը պատռի, դեն նետի»։
«Սրանք այնքան են հեղինակազրկել բանակը, որ սպային այլևս հարգանքով չեն նայում, զավակ բանակ ճանապարհելիս այլ հոգեբանությամբ են ճանապարհում։ Շատ հաճախ բանակից փորձառու սպաներ դուրս են մնում՝ իշխանության քաղաքական ճաշակին չհամապատասխանելու պատճառով։ Մեր զինված ուժերի, անվտանգության համակարգի ատամները թափվելու են, քանի սրանք կան»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։