
01/02/2025 09:50
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մշակութային երեկո
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Things to do DC կազմակերպության հետ, նախաձեռնել էր հերթական մշակութային երեկոն՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, ում անունը ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Լիլիթ Մակունցը անդրադարձել է հայկական մշակութային հարուստ ժառանգությանը, աշխարհահռչակ հայ արվեստագետներին, մասնավորապես Սերգեյ Փարաջանովի գործունեությանը։
Բանասիրական գիտությունների թեկնածու, դեցենտ Ալվարդ Սեմիրջյանը, «Նռան գույնը» ֆիլմից հատվածների ցուցադրության միջոցով, ներկայացրել է Փարաջանովի արվեստն ու ստեղծագործությունները։
Երեկոն ավարտվել է դաշնակահարուհի Նաիրա Բաբայանի կողմից Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատուրյանի հանրահայտ ստեղծագործությունների կատարմամբ։