«Դժվար է իրավական առումով մեկնաբանել մի բան, որն իրավունքի հետ որևէ աղերս և կապ չունի»․ Ղարիբ Բաբայանի գործով դատական նիստն ավարտվեց (Տեսանյութ)
02/02/2025 01:32

«Դժվար է իրավական առումով մեկնաբանել մի բան, որն իրավունքի հետ որևէ աղերս և կապ չունի»․ Ղարիբ Բաբայանի գործով դատական նիստն ավարտվեց (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով հայերին վիրավորող երգ երգող օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակեելու համար կալանքի տարված Ղարիբ Բաբայանի գործով դատական նիստն ավարտվեց, փաստաբան Աբգար Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը  վճիռը կհրապարակի 1 ժամ հետո կամ մի փոքր ավելի ուշ։

Ղարիբ Բաբայանին առաջադրված մեղադրանքը նույնիսկ չնչին հիմնավորվածություն չունի, շեշտեց փաստաբանը։

«Այս միջնորդությունը (կալանքի վերաբերյալ-խմբ․) «միջնորդություն» իրավական տերմինի հետ որևէ ընդհանուր կապ չունի։ Դժվար է իրավական առումով մեկնաբանել մի բան, որն իրավունքի հետ որևէ աղերս և կապ չունի, ուստի միակ արդարացի որոշումն այն կլինի, որ Ղարիբ Բաբայանը այս դռներից դուրս գա»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում