.jpg)
03/02/2025 18:05
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մասնակցում են «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարին
Փետրվարի 3-ից 11-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի կունենա «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը։
Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։
Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր մեկնարկային աղյուսակում համապատասխանաբար զբաղեցնում են 2-րդ և 5-րդ տեղերը: