
04/02/2025 09:59
44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշան պետություն ունենալու հնարավորություն, չէի ուզի՝ եզրահանգենք, որ նահատակների զոհողությունը ոչնչի մասին է․ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշան պետություն ունենալու հնարավորություն։
Այդ մասին նա ասել է ԱՄՆ-ում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։
«Չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Թեմայի շուրջ շատ երկար եմ մտածել, և ձևավորվել է համոզմումք, որ այդ զոհողությունները ՀՀ անկախության և ինքնիշխանության համար են եղել։ Պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագորելու վրա։ Հեշտ չի լինելու», - ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ տարածաշրջանում մեր նկատմամբ նեգատիվ է ձևավորվել։