Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև համաձայնություն ձեռք չի բերվել․ Գործադուլը շարունակվում է, պահանջները նույնն են
05/02/2025 20:20

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև համաձայնություն ձեռք չի բերվել․ Գործադուլը շարունակվում է, պահանջները նույնն են

2 ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն 6-րդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք, հայտնում է «Ազատություն»-ը։ Ինչպես երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց:

Գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ լրատվամիջոցին ասել էր․ «Մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել էր՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է բարձրացում 120-150 հազար դրամով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 6-րդ օրն է՝ կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։