.jpg)
«Բոլոր մադրիդիստները հպարտանում են քեզնով». Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 40 տարեկան
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 40 տարեկան։
Մինչ օրս ֆուտբոլիստն իր կարիերայում խփել է 923 գոլ։ Նա 788 անգամ աչքի է ընկել ակումբային մակարդակում, ևս 135 անգամ՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Յուվենտուսում» և «Ալ Նասրում»:
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր է, Եվրոպայի չեմպիոն է, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր։
«Ռեալը» շնորհավորել է իր նախկին խաղացողին ծննդյան 40-րդ տարեդարձի առթիվ։
«Թանկագին Կրիշտիանու, մեր ակումբի անունից շնորհավորում ենք քեզ 40-ամյակի առթիվ։ Բոլոր մադրիդիստները հպարտանում են քեզնով և «Ռեալում» քո պատմական նվաճումներով։ Մաղթում ենք քեզ այս օրն անցկացնել ընտանիքի և բարեկամների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
