Կառավարությունը 2024-ին տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան
05/02/2025 16:03

Կառավարությունը 2024-ին տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան

2024 թվականի ընթացքում Կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար), այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել շուրջ 70 միլիարդ դրամով»,- նշել է նա։