.jpg)
Ովքեր են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության չեմպիոնները
«Դինամո» մարզահամալիրում հունվարի 30-ից փետրվարի 4-ն անցկացվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որի արդյունքներով հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները՝ կանանց 5 և տղամարդկանց 13 քաշային կարգերում:
Տղամարդկանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Ռաֆայել Հարությունյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 92 կգ):