Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա․ ԵԱՏՄ  շրջանակում միջոցառումների է մասնակցելու
06/02/2025 16:51

Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա․ ԵԱՏՄ շրջանակում միջոցառումների է մասնակցելու

ՄՊՀ-ից հաղորդագրություն են տարածել․

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը:

 Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում  մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների   առաջարկները»:

 

Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա․ ԵԱՏՄ շրջանակում միջոցառումների է մասնակցելու