Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
06/02/2025 11:20

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Հայաստանի շախմատի հավաքականի անդամները շարունակում են պայքարը  «Al-beruniy» միջազգային մրցաշարում: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել, Հայկ Մարտիրոսյանը կիսել է միավորը:

Շանթ Սարգսյանը 3 հնարավորից ունի 3 միավոր և միանձնյա առաջատարն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը 2,5 միավորով երկրորդն է: 

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 10 շախմատիստ Հունգարիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Ուզբեկստանից։ Մրցաշարին մասնակցում են նաև ռուս շախմատիստներ, որոնք հանդես են գալիս միջազգային դրոշի ներքո։ Մրցաշարը կեզրափակվի  փետրվարի 11-ին: 

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է