.jpg)
06/02/2025 19:20
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը` միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն է:
Շանթ Սարգսյանը հաղթել է բոլոր 3 խաղերում:
Հայաստանից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 2.5 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում։