Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների  հարցերով զբաղվող   հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ
07/02/2025 21:38

Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ

«2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել  անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն»։