Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 21 թիմ․ Խաղացանկը հայտնի է
07/02/2025 20:51

Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 21 թիմ․ Խաղացանկը հայտնի է

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրապարակել է  Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության խաղացանկը:

Հայաստանի հավաքականը կմրցի Բ խմբում հետևյալ խաղացանկով՝

Հուլիսի 11 – Հայաստան - Լատվիա
Հուլիսի 12 – Չեռնոգորիա - Հայաստան
Հուլիսի 13 – Հայաստան - Իռլանդիա
Հուլիսի 15 – Էստոնիա - Հայաստան

Առաջնությանը մասնակցելու է 21 թիմ: