.png)
07/02/2025 18:13
Հայ գրոսմայստերները՝ «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։
4 խաղափուլից հետո հայ շախմատիստները ունեն 3.5 միավոր։
Շանթ Սարգսյանից և Հայկ Մարտիրոսյանից կես միավորով հետ է մնում ռուս գրոսմայստեր Վոլոդար Մուրզինը: