Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է
10/02/2025 22:38

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը ավարտվել է։ Այդ  մասին  հայտնել է ԶՊՄԿ գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Վաղվանից կոմբինատում  աշխատանքը կվերսկսվի։

ԶՊՄԿ-ից այսօր  տարածված հայտարարությունում նշվում էր, որ   կոմբինատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա 20 տոկոսով։

Կոմբինատի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն էլ քիչ առաջ News.am-ին ասել է, որ աշխատակիցներն ընդունել են առաջարկը, որը վերաբերում է հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցմանը։

Հիշեցնենք՝ ԶՊՄԿ-ի աշխատակիցները 11 օր շարունակ պայքարում էին և գործադուլ անում՝ աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջներով։

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է