.jpg)
10/02/2025 14:36
Թրամփը հանձնարարել է դադարեցնել մեկ ցենտանոց մետաղադրամների արտադրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է դադարեցնել մեկ ցենտանոց մետաղադրամների արտադրությունը՝ պատճառաբանելով դրանց արտադրության բարձր արժեքը։
«Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները կոպեկներ է հատել, որոնք բառացիորեն երկու ցենտից ավելի են արժենում: Եկեք վերացնենք մեր մեծ երկրի բյուջեից ավելորդ ծախսերը»,- գրել է Թրամփը։