.png)
Հարկային ամբողջ ծանրությունը դնում են մանրածախի վրա, մենք էլ առաջարկել ենք՝ սկսեն խոշորից. Տնտեսվարող (Տեսանյութ)
Սա օրենք չի, ամբողջ նոր հարկային ծանրությունը դնում են մանրածախի վրա, մենք էլ առաջարկել ենք՝ սկսեք խոշորից. լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի դուրս եկած Սուրմալու տոնավաճառի տնտեսվարողներից տիկին Իրինան։
Նա մանրամասներ ներկայացրեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից։ Իրենց համոզել են չընդդիմանալ, քանի որ «սանդղակով իրենց ծախսերն ավելի են պակասելու, տեղի, նույնիսկ լույսի վճարները նրանց վրայից հանվում են»։
«Երբ սանդղակներն այդպես ցույց տվեցին, մենք էլ իրենց բացատրեցինք, որ մեզ առաջարկում են փաստաթղթաշրջանառությունը ներկայացնել, մենք եռամսյակի զեկույցի համար պետք է հաշվապահ պահենք, իսկ դրանով հաշվապահի ծախսերն անգամ չեն փակվում»,-նշեց տնտեսվարողը։
Բացի այդ, նրանք հանդես են եկել առաջարկով. «Ասացինք՝ ինչո՞ւ եք սկսում մանրածախից, այդ ծանրությունը ինչո՞ւ եք դնում մանրածախի վրա։ Եկեք սկսեք մեծածախից, խոշորից, եթե այդքան գեղեցիկ ձևով ներկայացնում եք, շատ լավ է, թող խոշորն իր ծախսերը հանի, իրենք գրագետ հաշվապահներ ունեն, ավելի հեշտ այդ անցումը կկատարեն»։
Ակցիայի մասնակիցը նշեց, որ եթե այս հարցը չդնեն քննարկման, ուրեմն սա արվում է դիտավորյալ․«Որպեսզի մանրածախը դուրս գա արանքից, միջնի վիճակն էլ ինչ կլինի՝ չգիտենք»։