.jpg)
«Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից»․ The Washington Post
Թրամփը խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս մասին The Washington Post-ում գրում է սյունակագիր, հայկական արմատներով լրագրող Դեյվիդ Իգնեշիուսը։
«Աշխարհում այդքան տառապանքների դեպքում անհատական դեպքերը կարող են կորչել: Բայց ես ուզում եմ բացատրել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու վիճակը, որը քաղբանտարկյալ է, որը դատվում է Ադրբեջանում, և սպառնում է ցմահ ազատազրկում, և ում գործն ավելի մեծ ուշադրության է արժանի։
Վարդանյանի՝ այսպես կոչված «հանցագործությունը» հայկական դիմադրությանն աջակցելն էր Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասի հեռավոր տարածաշրջանում, որի բնակիչները ժամանակին հիմնականում հայեր էին: Ներկայում արդեն 120 հազար հայ տարածաշրջանից փախել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ այնտեղ ներխուժեցին ադրբեջանական զորքերը: Վարդանյանը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ»,- գրում է հոդվածագիրը։
Նշվում է, որ Վարդանյանը «անհավանական նահատակ» է, գործարար, որը գումար է վաստակել և սկսել դրանք տրամադրել բարի նպատակների համար։ 2014թ-ին նա միջազգային դպրոց է հիմնել Հայաստանի Դիլիջան քաղաքում՝ իր փոքրիկ երկիրը աշխարհին կապերու համար։ 2015թ-ին էլ հիմնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի աջակիցներն են այնպիսի աստղեր, ինչպիսինք են Ջորջ Քլունին, Նոբելյան մրցանակի մի շարք դափնեկիրներ։
Հոդվածագիրն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին և նա կարող է սկսել այդտեղից: