Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը. Պապիկյան
11/02/2025 12:41

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը. Պապիկյան

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։
 
Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։
 
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը. Պապիկյան