.jpg)
Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան ՀՀ իշխանությունները, որ մի կողմից՝ Արցախը հանձնեն թշնամուն, մյուս կողմից՝ բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցիներին ուղղված մեղադրանքին, իբրև նրանք չեն կռվել Արցախում։
«ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին:
Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:
Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ մի կողմից՝ Արցախը հանձնեն թշնամուն և հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին, իսկ մյուս կողմից՝ կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ: Փաստորեն, պետք է անիմաստ կերպով կռվեինք մինչև վերջին մարդը, որ Մայր Հայաստանում հիմա մեր իրավունքների համար չպայքարեինք և միգուցե մեր հիշատակի առջև «գլուխ խոնարհեին»...»,- գրել է Արտակ Բեգլարյանը՝ սոցցանցի իր էջում։