«Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից»․ The Washington Post
11/02/2025 10:51

«Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից»․ The Washington Post

Թրամփը խոստացել է պաշտպանել հայ քրիստոնյաներին, նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս մասին The Washington Post-ում գրում է  սյունակագիր, հայկական արմատներով լրագրող Դեյվիդ Իգնեշիուսը։

«Աշխարհում այդքան տառապանքների դեպքում անհատական ​​դեպքերը կարող են կորչել: Բայց ես ուզում եմ բացատրել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու վիճակը, որը քաղբանտարկյալ է, որը դատվում է Ադրբեջանում, և սպառնում է ցմահ ազատազրկում, և ում գործն ավելի մեծ ուշադրության է արժանի։

Վարդանյանի՝ այսպես կոչված «հանցագործությունը» հայկական դիմադրությանն աջակցելն էր Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասի հեռավոր տարածաշրջանում, որի բնակիչները ժամանակին հիմնականում հայեր էին: Ներկայում արդեն 120 հազար հայ տարածաշրջանից փախել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ այնտեղ ներխուժեցին ադրբեջանական զորքերը: Վարդանյանը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանը հատելու փորձի ժամանակ»,- գրում է հոդվածագիրը։

Նշվում է, որ Վարդանյանը «անհավանական նահատակ» է, գործարար, որը  գումար է վաստակել և սկսել դրանք տրամադրել բարի նպատակների համար։ 2014թ-ին նա միջազգային դպրոց է  հիմնել Հայաստանի Դիլիջան քաղաքում՝ իր փոքրիկ երկիրը աշխարհին կապերու համար։  2015թ-ին էլ  հիմնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի աջակիցներն են այնպիսի աստղեր, ինչպիսինք են Ջորջ Քլունին, Նոբելյան մրցանակի մի շարք դափնեկիրներ։

Հոդվածագիրն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին և նա կարող է սկսել այդտեղից: