Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, հայ գերիների ազատ արձակման հարցերը  (Տեսանյութ)
11/02/2025 18:32

Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, հայ գերիների ազատ արձակման հարցերը (Տեսանյութ)

Վաշինգտոնում Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին:

Նա ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված հայության հիմնարար իրավունքների, Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հարցերը։ Հայր Գարեգինը ամերիկացի օրենսդիրներին հորդորել է վճռական գործողություններ ձեռնարկել Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձն ապահովելու գործում։

Գարեգին վարդապետը ԱՄՆ օրենսդիրներին ներկայացրել է Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ պատրաստված մանրամասն զեկույցներ, որոնք փաստում են օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական  մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության