Այս «չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ․ Արշավիր Ղարամյան
13/02/2025 20:59

Այս «չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ․ Արշավիր Ղարամյան

Արցախի Հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը երբեք չմոռացվող փաստերով է արձագանքել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բազմաթիվ դատապարտումների արժանացած հայտարարությանն, իբրև «արցախցիները չեն կռվել»։

Արշավիր Ղարամյանը լուսանկար է հրապարակել ու գրել․

«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ՝ հայտնի առողջարանային քաղաքում ...

Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:

Հազար փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ...

Հ.Գ.- Ի դեպ, այս «չկռվող» տղաներից 2015 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում 150-ից ավելին, այլ «չկռվող» արցախցիների հետ սրտի ու հոգու կանչով մեկնել էին հյուսիսարևելյան սահման մարտական առաջադրանքներ կատարելու,

իսկ 2020 թվականի հուլիսյան դեպքերին հաջորդած ժամանակահատվածում կատարել են մարտական և ռազմական առաջադրանքներ․․․»։