Մտահոգիչ է ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը. նրանք հանդուրժում են ՊԲ-ի նկատմամբ անարգանքը. Աբրահամյան (Տեսանյութ)
13/02/2025 11:40

Մտահոգիչ է ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը. նրանք հանդուրժում են ՊԲ-ի նկատմամբ անարգանքը. Աբրահամյան (Տեսանյութ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը՝ կապված արցախցիների չկռվելու, չպայքարելու մասին հայտարարությունների հետ։

 «Եթե Պաշտպանության բանակը մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ ծառայությունը շարունակում են Պաշտպանության նախարարությունում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում», - ասաց նա։

Աբրահամյանը խնդրահարույց է համարում նաև  ԶՈՒ ԳՇ-ի լռությունը, մասնավորապես, ԳՇ պետի լռությունը.«Մի մարդ, ով անցել է Պաշտպանության բանակի բովով։ Նրանք այսօր հանդուրժում են ՊԲ-ի, նրա մարտիկների, հրամանատարների, կամավորների, զինծառայողների նկատմամաբ անարգանքը»։