Պուտինն ու Թրամփն իրենց օգնականներին հանձնարարել են փոխգործակցել
14/02/2025 21:13

Պուտինն ու Թրամփն իրենց օգնականներին հանձնարարել են փոխգործակցել

ՌԴ նախագահի մամուլի խոնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ վերահաստատել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների  օգնականների միջև կապ է հաստատվելու՝ փոխգործակցության համար, սակայն նշել է, որ դրա համար որոշ  ժամանակ է պետք։

«Ուզում եմ հիշեցնել, որ  օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներով Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն իրենց օգնականներին հանձնարարել են միմյանց հետ կապ հաստատել, բայց շփումներն սկսելու համար օրեր են պետք, այնուհետև կձևավորվի փոխգործակցության ձևաչափը, ինչի մասին հավելյալ տեղեկատվություն կհաղորդվի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ 

 

Պուտինն ու Թրամփն իրենց օգնականներին հանձնարարել են փոխգործակցել