.jpg)
2023-ի ագրեսիայի ժամանակ ադրբեջանական բանակը, արցախցիների «չկռվելու» պայմաններում, միայն պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:
Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004:
Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ն սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով, անցել է 2 տասնյակը:
Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, ջրի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:
Խորը հարգանքներս` ադրբեջանցիների դեմ իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին։
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»: