Սպերցյանի գոլի շնորհիվ ռուսական ակումբը հաղթել է
17/02/2025 21:13

Սպերցյանի գոլի շնորհիվ ռուսական ակումբը հաղթել է

ԱՄԷ-ում հավաք անցկացնող «Կրասնոդարը» ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց ղազախական «Աստանային» (1։0):

Ռուսական ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 29-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Աղբյուր՝ armsport.am