Հայտնաբերվել է զինծառայողի դի՝  հրազենային վնասվածքով
17/02/2025 18:57

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

 Պաշտպանության նախարարությունից հայտնում են զինվորի մահվան հերթական դեպքի  մասին։ Հաղորդագրությունում նշված է․

«Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։