Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ Մեղրին ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց. ՔՊ-ական
17/02/2025 13:57

Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ Մեղրին ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց. ՔՊ-ական

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու հետևություն արել։

«Քոչարյանը շրջադարձային է համարում ԼՂ հակամարտությունը տարածքային վեճի վերածելը: Ասում է՝ «դիվանագիտական մաստեր կլասս»:
 
Իսկ ի՞նչ էին մտածում միջազգային հանրությունը և դիվանագետները այս մասին:
 
Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է՛լ ավելի խճճել խնդիրը։
 
«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», - ասել է նա։
 
Հ.Գ. Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ Մեղրին ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց (առանց վեց շրջանների, բնականաբար)»,- Facebook-ում գրել է Ղազարյանը։