Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի (Տեսանյութ)
18/02/2025 15:08

Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի (Տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, որոշեց որպես խափանման միջոց կիրառել 10 միլիոն ՀՀ դրամ ու չբացակայելու արգելք։

Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը, դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի (Տեսանյութ)