.jpg)
Չեմ ասում արդարացրեք Տիրան Խաչատրյանին, դրա ժամանակն էլ կգա, ասում եմ՝ պետությունն ունի՞ պատասխանատվություն այս մարդուն ասելու՝ շնորհակալություն, որ նստեցիք ՔԿՀ-ում, հիմա վեր կացեք, գնացեք տուն, գործի քննությունը շարունակվում է. փաստաբան (Տեսանյութ)
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, մեկնարկել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:
Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ Խաչատրյանը վերջին պատերազմի ժամանակ օրհասական պահին ինքնաձիգը վերցրել ու մտել է կռվի մեջ։
«Երկու ոտքից վիրավորվել է, լավ, հիմա պետությունը որոշակի պատասխանատվություն ունի՞ այս մարդու նկատմամբ, թե՞ չէ։ Ես պաշտպանական ճառ չեմ ասում, չեմ ասում արդարացրեք Տիրան Խաչատրյանին, դրա ժամանակն էլ է գալու, ես ասում եմ՝ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող, երեք պատերազմների մասնակից, ահագին մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի տիրապետող անձ, ազգի նվիրյալ զավակ, 5 տարի քննվող քրեական գործին ոչ միայն չխոչընդոտած, այլ իր գիտելիքներով, ցուցմունքներով ու փորձով օժանդակ անձ, որն իր խնամքին ունի կնոջը, կնոջ մորը, որը բռնի տեղահանվել է Արցախից, պետությունն ունի՞ պատասխանատվություն այս մարդուն ասելու՝ հարգելի պարոն Խաչատրյան, նախաքննությունն ավարտվեց, ըստ մեղադրանքի կողմի՝ մեղքը հիմնավորված է, շնորհակալություն, որ այսքան ժամանակ նստեցիք «Վարդաշեն» ՔԿՀ-ում, հիմա վեր կացեք, գնացեք տուն, գործի քննությունը շարունակվում է»,- ընդգծեց Հարությունյանը։
Փաստաբանն ակնկալում է, որ դատարանը կլինի պետությունը ներկայացնող այն պաշտոնատար անձը, որը կտա հարցերի պատասխանը թե իրավական, թե բարոյական առումով, բայց՝ ճիշտ ու արարացի։