Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հետ քննարկել Է համագործակցության հարցեր
19/02/2025 12:02

Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հետ քննարկել Է համագործակցության հարցեր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է, որ Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ։

 

«Հանդիպմանը կարևորեցինք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։ Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցությունը տարբեր ձևաչափերով ընդլայնելու և զարգացնելու շուրջ՝ ապահովելով նոր հնարավորություններ երկու երկրների համար:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը»,-գրել է նա։

Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հետ քննարկել Է համագործակցության հարցեր