Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով կալանավորվածներ կան
19/02/2025 20:24

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով կալանավորվածներ կան

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է, News.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նշել են հետևյալը․

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։ 

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքով կալանավորվածներ կան