.jpg)
Հայաստանի գավաթ․ Հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Հայաստանի գավաթի խաղարկությունում ավարտվեց 1/8-րդ եզրափակիչ փուլը, որի արդյունքներով պարզ դարձան քառորդ եզրափակիչի զույգերը․
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»
«Վան» -«Վեստ Արմենիա»
«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»
«Գանձասար»- «Նոա»
1/4 և 1/2 եզրափակիչ փուլերում թիմերը միմյանց հետ կմրցեն երկուական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-ից 6-ը՝ զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ, իսկ պատասխան խաղերը ՝ ապրիլի 1-ից 3-ը: