Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա հենվելով միայն կարող ենք փորձել Արցախի վերադարձի հարցը լուծել. Օհանյան (Տեսանյութ)
20/02/2025 11:07

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա հենվելով միայն կարող ենք փորձել Արցախի վերադարձի հարցը լուծել. Օհանյան (Տեսանյութ)

Բավական մեծ ցավ է, որ այսօր Արցախը հայաթափված է. Արցախյան շարժման 37-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների բացթողումների, կրավորական կեցվածքի, իրավիճակին չտիրապետելու և նաև բանակցային գործընթացը ձախողելու և պատերազմում ոչինչ չանելու հետևանքով մենք ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ հետևությունը մեկն է՝ նախ պետք է շարունակել պայքարը՝ Արցախի հետ վերադարձի։

«Դրա համար պետք է հաշվի առնենք, որ հակամարտությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, հակառակը՝ խորացել է, Ադրբեջանը՝, իրականացնելով ցեղասպանություն, հակաահաբեկչական գործողություններով ամբողջությամբ հայաթափեց Արցախը։ Այսօր հանցագործ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը  Բաքվում դատում է օրինական ընտրված ղեկավարներին, սա թատերականացված բեմականացում է և, ցավում եմ, որ ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ էլ ոչինչ չեն անում»,-ասաց նա։

Օհանյանը որպես երկրորդ հանգամանք ավելացրեց, որ ԱՀ իշխանության բոլոր ինստիտուտները պետք է գործեն բոլոր առումներով՝ հետագայում հավաքական առումով Արցախ վերդարաձի համար։

Երրորդ հանգամանքն էլ, նրա համոզմամբ, բանակցային գործընթացը Մինսկի համանախագահությամբ շարունակելն է։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ միջնորդավորված միակ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է և պետք է վերադառնալ դրան։

«Միայն այդ փաստաթուղթն է այսօր, որ հնարավորություն կտա նաև դրա վրա հենվելով փորձել Արցախի վերադարձի հարցը լուծել»,-ասաց նա։