.png)
ՌԴ ՔԿ-ն հետաքննություն է սկսել Լերմոնտովի սպանության գործով
ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել գրող Միխայիլ Լերմոնտովի սպանության գործով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաեւը։
«Քննչական կոմիտեից ներկայացված միջնորդությանն արձագանք եղավ, սկսվեց բովանդակային համատեղ աշխատանք, այդ թվում՝ տեխնիկական։ Մենք կզեկուցենք դրա ընթացքի և արդյունքների մասին»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ բազմաթիվ գիտնականներ և փորձագետներ բանաստեղծի մահից հետո կատարված հետաքննությունը համարել են «անբարեխիղճ» և լրացուցիչ ստուգում պահանջող։
Լերմոնտովը ծնվել է 1814 թ.-ին և մահացել 1841 թ.-ին՝ 26 տարեկան հասակում։ Մաշուկ լեռան ստորոտում տեղի է ունեցել մահացու մենամարտ՝ պաշտոնաթող մայոր Նիկոլայ Մարտինովի հետ։
Ավելի վաղ գրականագետ Եգոր Սարտակովը կոչ էր արել չհետաքննել Լերմոնտովի մենամարտը։ Նրա կարծիքով՝ գրողի և պաշտոնաթող մայոր Նիկոլայ Մարտինովի մենամարտը տեղի է ունեցել կանոնակարգով և նոր հետաքննություն չի պահանջում։